Հրաչյա Ղամբարյանը ՖԻՖԱ-ի արտոնագրված ֆուտբոլային գործակալ է: 12 տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելուց հետո նա ստեղծեց HG partners ընկերությունը, որը ծավալում է տարաբնույթ ֆուտբոլային գործունեություն, սակայն իրենց առաջնային նպատակն են համարում հայ երիտասարդ ֆուտբոլիստներին օգնելը Եվրոպական երկրներում հանդես գալ:
Ինչո՞ւ է դժվար հայ ֆուտբոլիստներին արտերկրում իրենց կարիերան շարունակել, ինչպե՞ս է կարելի դառնալ գործակալ՝ այս և այլ թեմաները քննարկվել են «Ֆուտբոլի մասին» հաղորդման եթերում: