Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել ՌԴ–ում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, միչդեռ առաջ 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։