Ամերիկյան «Ինտեր Մայամին» դիտարկում է բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հաղորդում է Daily Mail-ը։

Նեյմարն ու նրա շրջապատը դեմ չեն կարիերան ՄԼՍ-ի ակումբում շարունակելուն։ Նեյմարի համար գրավիչ է «Բարսելոնայից» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսիի եւ Լուիս Սուարեսի հետ դարձյալ խաղալու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։