Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա արգենտինացի հարձակվող «Ատալնտա Յունայթեդի» դեմ խաղում (4:0) երկու գոլ խփելու շնորհիվ գլխավորել է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ռմբարկուների մրցավազքը։ Աշխարհի չեմպիոնը 27 խաղում խփել է 26 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Երկրորդ տեղում է «Լոս Անջելեսի» գաբոնցի հարձակվող Դենիս Բուանգան՝ 24 գոլ։

Հաջորդ խաղում «Ինտեր Մայամին» հոկտեմբերի 19-ին կմրցի «Նեշվիլի» հետ։