Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները։

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց բելգիական «Ռոյալ Յունիոնին» եւ հաղթեց 4:0 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» եւ սենսացիոն պարտություն կրեց 2:6 հաշվով։

Տիտղոսը պաշտպանող ֆրանսիական ՊՍԺ-ն Լեւերկուզենում 7:2 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի փոխչեմպիոն «Բայերին»։

Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում 4:0 հաշվով ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից»։

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթեց իսպանական «Վիլյառեալին»։

Առաջատարներն են 9-ական միավոր վաստակած ՊՍԺ-ն, «Ինտերն» ու «Արսենալը»։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

«Արսենալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 4:0 (տեսանյութ)

Գաբրիել Մագալյանս, 57, Գաբրիել Մարտինելի, 64, Վիկտոր Դյոկերեշ, 67, 70

«Բայեր» - ՊՍԺ՝ 2:7 (տեսանյութ)

Ալեշ Գարսիա, 38, 11մ, 54 – Ուիլյամ Պաչո, 7, Դեզիրե Դուե, 41, 45+3, Խվիչա Կվարացխելիա, 44, Նունու Մենդեշ, 50, Ուսման Դեմբելե, 66, Վիտինյա, 90

Չիրացրած 11մ՝ Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»), 25

Հեռացումներ՝ Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), 33, Իլյա Զաբարնի (ՊՍԺ), 37

«Կոպենհագեն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:4

Վալդեմար Անտոն, 33, ինքնագոլ, Վիկտոր Դադասոն, 90 - Ֆելիքս Նմեչա, 20, 76, Ռամի Բենսեբաինի, 61, 11մ, Ֆաբիու Սիլվա, 87

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բենֆիկա»՝ 3:0

Էնթոնի Գորդոն, 32, Հարվի Բարնս, 71, 83

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Նապոլի»՝ 6:2 (տեսանյութ)

Ալեսանդրո Բուոնջորնո, 35, ինքնագոլ, Իսմայել Սայբարի, 38, Դենիս Ման, 54, 80, Ռիկարդո Պեպի, 87, Կոուհաիբ Դրիոշ, – Սքոթ Մաքթոմինայ, 31, 86

Հեռացում՝ Լորենցո Լուկա («Նապոլի»), 76

«Ռոյալ Յունիոն» - «Ինտեր»՝ 0:4 (տեսանյութ)

Դենզել Դյումֆրիս, 41, Լաուտարո Մարտինես, 45+1, Հական Չալհանօղլու, 53, 11մ, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 76

«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 17, Բերնարդու Սիլվա, 40

«Բարսելոնա» - «Օլիմպիակոս»՝ 6:1 (տեսանյութ)

Ֆերմին Լոպես Մարտին, 7, 39, 76, Լամին Յամալ, 68, 11մ, Մարկուս Ռեշֆորդ, 74, 79 - Այուբ Էլ-Կաաբի, 54, 11մ

Հեռացում՝ Սանտիագո Էսե («Օլիմպիակոս»), 57, երկրորդ դեղին քարտ

«Կայրաթ» - «Պաֆոս»՝ 0:0