ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանի ղեկավարությունը հանձնառու է ուկրաինական ճգնաժամի լուծմանը հասնելուն։

«Կտեսնենք, կարծում եմ՝ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) ցանկանում է, որ սա ավարտվի», - լրագրողներին ասել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, ժամեր առաջ Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է Պուտինի հետ Բուդապեշտում նախատեսված բանակցությունները, քանի որ կարծում է՝ դրան կողմերը պատրաստ չեն:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, Միացյալ նահանգների ֆինանսների նախարարը պնդել էր, որ սանկցիաները կիրառավել են Պուտինի՝ ուկրաինական հակամարտության հարցով բանակցություններին «բավականաչափ ազնիվ չմոտենալու» պատճառով: