Այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը, հայտնում է «Պանորամա»-ն՝ հավելելով, որ օրեր առաջ էր զրուցել Նորայրի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից։ Նա միայն նշել էր, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։
«ԱրմԼուր»- ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նորայր Պետրոսյանը հանկարծամահ է եղել։


