Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Բալիկեսիրի Սընդիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մեր քաղաքացիներին, որը զգացվել է նաև հարևան նահանգներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը սոցիալական ցանցերում։

«Մեր համապատասխան ստորաբաժանումները, մասնավորապես AFAD-ը, տեղում մանրակրկիտ կերպով հետաքննություններ են անցկացնում և միջոցներ ձեռնարկում հետևանքները կանխելու համար։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- նշել է նա։