Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ՄԼՍ-ին կոչ է արել վերացնել ֆուտբոլիստների աշխատավարձի առավելագույն չափի կանոնը այլ լիգաների հետ մրցակցությանը դիմանալու համար, հաղորդում է NBC-ն։
«Ամեն թիմ պետք է ունենա հնարավորություն առանց սահմանափակումների գրավիչ լինել ֆուտբոլիստների համար, հրավիրել նրանց եւ պայմանագրեր կնքել։ Եթե ամերիկյան ակումբներին տային այդպիսի ազատություն, շատ ավելի հռչակավոր ֆուտբոլիստներ կգային ասյտեղ։ Այս ամենը կխթաներ ՄԼՍ-ի զարգացումը»,- ասել է Մեսին։
ՄԼՍ-ում գործում է «Նշանակված խաղացողի կանոն», որի համաձայն ակումբը կարող է ձեռք բերել մի քանի խաղացողների, որոնց վրա չի տարածվի աշխատավարձի առաստաղը։


