ՌԴ-ն հարվածել է Սլավյանսկի ՋԷԿ-ին։ Երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սա ահաբեկչություն է։ Նորմալ մարդիկ այսպես չեն կռվում»,-հայտարարել է Զելենսկին։


Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանը հարվածել է Չեռնիգովի հեռուստաաշտարակին։ Քաղաքային խորհրդի տվյալներով՝ կառույցը վնասվել է։

Բնակիչներին հորդորել են հեռու մնալ աշտարակից 200 մետր շառավղով։