Վիա Գրայի» նախկին անդամներ Նադեժդա Մեյխերը և Աննա Սեդակովան սկանդալ են սարքել «Хочу в «ВИА Гру» հեռուստաշոուի ժամանակ:
Ինչպես հայտնում է Главред-ը աստղերի բաժման տեսանյութը համացանցում տեղադրել է նախագծի ռեժիսոր Ալան Բադոևը:
Վերջերս տեղի ունեցած «Хочу в «ВИА Гру» հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ Նադեժդա Մեյխերը և Աննա Սեդակովան սկսել են հարաբերություններ պարզել անմիջապես հեռուստատաղավարում ոչ միայն նկարահանող անձնակազմի, այլ նաև հանդիսատեսների աչքի առջև:
Մեյխերի դուրը չի եկել Սեդակովայի արտահայտությունը իր սանների նկատմամբ, այդ պատճառով նա շատ կտրուկ կերպով է պատասխանել նախկին գործընկերուհուն:
Սեդակովան, ով հայտնի է իր բռնկուն բնավորությամբ, համապատասխան պատասխան է տվել:
Կոնստանտին Մելաձեն փորձել է հաշտեցնել նախկինում իր ենթակայության տակ գտնվող երգչուհիներին, սակայն անգամ նկարահանումներից հետո դա նրան չի հաջողվել: