ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ չի քննարկում Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հարցը։
Երբ Air Force One-ում լրագրողը հարցրել է, թե արդյոք նա դիտարկում է այդ զենքերը Կիևին մատակարարելու հարցը, Թրամփը պատասխանել է. «Ոչ, իրականում ոչ»։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների աղբյուրներին, հաղորդել էր, որ Պենտագոնը համաձայնել է Ուկրաինա «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հնարավորությանը, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


