Գերմանիայի Հաննովերի օդանավակայանը նոյեմբերի 5-ի երեկոյան 45 րոպեով դադարեցրել է աշխատանքը՝ անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։
Օդանավակայանը փակվել է այն բանից հետո, երբ վայրէջքի մոտեցող ինքնաթիռներից մեկի անձնակազմը նկատել է անօդաչու թռչող սարք և այդ մասին հայտնել օդային երթևեկության կառավարմանը: Անօդաչու թռչող սարքը թռչելուց է եղել օդանավակայանի մոտակայքում գտնվող արդյունաբերական գոտու վրայով:
Օդանավակայանների փակման պատճառով երեք չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ, իսկ մի քանիսը հետաձգվել են։
Սա շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ անօդաչու սարքերը դադարեցնում են Գերմանիայի օդանավակայանների գործունեությունը։ Հոկտեմբերի 31-ին Բեռլինի օդանավակայանը փակվել էր երկու ժամով, իսկ նոյեմբերի 2-ին փակվել է Բրեմենի օդանավակայանը՝ մեկ ժամով։
ԵՄ այլ երկրների օդանավակայանները նույնպես պարբերաբար ստիպված են լինում դադարեցնել գործունեությունը անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով: Վերջին շաբաթներին նման միջադեպեր են գրանցվել Բելգիայում, Նորվեգիայում, Դանիայում և Ֆրանսիայում:


