«Ֆուցզյան» նոր ավիակիրը գործարկվել եւ հանձնվել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերին, տեղեկացրել է Xinhua գործակալությունը։
Արարողությունը տեղի է ունեցել Սանյա քաղաքի (Հայնան հարավային նահանգ) ռազմածովային բազայում։ Մասնակցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Սա առաջին չինական ավիակիրն է, որն ունի էլեկտրամագնիսական կատապուլտ՝ տախտակամածային կործանիչների թռիչքի համար։


