Սիրիայից 500 մղոն հյուսիս-արևելք հեռավորության վրա գտնվող մեկ այլ մահմեդական դինաստիան արդեն հինգերորդ տասնամյակն է կառչում է իշխանությունից հաճախակի հնչող ավելի շատ ազատության և քիչ կոռուպցիա պահանջի ֆոնին: Այս մասին գրում է Вloomberg-ը:

Այն ինչ ունի Իլհամ Ալիևը չունի Բաշար Ասադը. լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ և նավթի անընդհատ հոսք ընդդիմությունը ճնշելու համար: Ալիևը ձգտելու է հոկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակ երկարաձգել իր ընտանիքի կառավարումը ,որը 10 տարի առաջ  ստացել է իր հորից  կասկածելի ընտրությունների միջոցով:  

Այս 9 մլն բնակչություն ունեցող պետությունը համարվում է ԱՄՆ-ի դաշնակից, որի տարածքով անցնում է ՆԱՏՕ-ից դեպի Աֆղանստան ոչ ռազմական մատակարարումների 30%-ը  և որը միակ ոչ ռուսամետ պետությունն է, որ ունի ելք դեպի Կասպից ծով:
Միավորված ընդդիմության միակ թեկնածուի՝ Ջամիլ Հասանլիի ղեկավարությամբ հազարավոր մարդիկ սեպտեմբերի 22-ին դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով Ալիևի հրաժարականը: Դա ամենամեծ բողոքի ցույցն էր սկսած 2005 թվականից, երբ ընդդիմությունը փորձել էր կրկնել Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունը:

«Մերձավոր Արևելքից վարակվելու հավանականությունը չի բացառվում»,- նշել է Քեյթ Մալիսսոնը՝ Լոնդոնցի վերլուծաբանը: «Կան շատ դժգոհ մարդիկ, սակայն միջին դասի զարգացման հնարավորությունների բացակայությունը նշանակում է, որ կարճ ժամանակում ռեժիմի փոխարինումը դժվար թե հնարավոր լինի»:

Հիմնվելով նախկին ԽՍՀՄ-ում թվով երրորդ մեծությամբ նավթի պաշարների վրա և British Petroleum և նրա դաշնակիցների 40 մլրդ դոլարի արևմտյան ներդումների վրա, Ալիևը կարող է հաղթահարել բողոքի ցույցերը և խուսափել այլ մահմեդական բռնապետների,  ճակատագրից, որոնք ներքաշված են քաղաքացիական պատերազմի մեջ և ապրում են Ամերիկայի օդային հարվածների սպառնալիքի տակ:

Չնայած որ Ալիևը նավթային հարստությունների մի մասը օգտագործել է Բաքուն շքեղ մեգապոլիսի վերածելու համար, սակայն նրա կառավարությունը նախկինի պես «Transparency International» և «Լրագրողներ առանց սահմանի» հաշվետվություններում ներկայացվում է որպես աշխարհում ամենակոռումպացված և ճնշող ռեժիմներից մեկը:
2010 թվականին The Washington Post պարբերականը՝հղում կատարելով Դուբայի իշխանություններին, հայտնել է, որ Ալիևի միակ որդին 12 տարվա ընթացքում Պալմա Ջումեյրա ծովափին գնել է ինը առանձնատուն արհեստական կղզիով՝ 44 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Ալիևը երբեք չի հերքել այդ լուրերը:
Տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, բլոգերներ և այլ քաղաքական քննադատներ են ձերբակալվել և դատապարտվել կեղծ մեղադրանքների հիման վրա վերջին 18 ամսվա ընթացքում:

Ադրբեջանի նախագահը պաշտոնական տվյալներով 2003 և 2008 թվականների ընտրությունների ժամանակ ստացլ է 77% և 87 % ձայն, որոնք ԱՄՆ և ԵՄ դիտորդների կողմից ճանաչվել են անազատ, անարդար:

2009 թվականին նրա ճնշման տակ ընդունվեց նախագահական ժամկետի սահմանափակումը վերացնելու մասին սահմանադրական փոփոխություններ, այս տարվա ապրիլին փակել է Ազատ մտքի համալսարանը, որը մասնավորապես հովանավորվում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները առաջ տանելու համար: 

ԱՄՆ-ն, որը ցանկանում է տեսնել ավելի ժողովրդավարական Ադրբեջան, ունի նաև այլ ռազմավարական հետաքրքրություններ տարածաշրջանում, որոնք պետք է հաշվի առնել Ալիևի կերպարը քննարկելիս: Այս մասին նշում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մետյու Բրայզան և ավելացրել. « Այդ պատճառով մենք հնարավոր է հիասթափվենք բարեփոխումների արագությունից, ազատ և արդար ընտրությունների բացակայությունից, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք պետք է դադարեն ծառայել ԱՄՆ հետաքրքրությունների լայն սպեկտորը»:

Բրայզայի փոխարինող Ռիչարդ Մորնինգսթարը անցյալ տարի Սենատի արտաքին գործերով հանձնաժողովում նշել է, որ ԱՄՆ «արդեն վաղուց ընդունել է Ադրբեջանը միջազգային անվտանգության դաշնակից»:

Ալիևը վարում է արևմտամետ քաղաքականություն՝ զարգացնելով տարածաշրջանային հարաբերություններ Թուրքիայի և Իսրայելի հետ, միաժամանակ սակայն զգուշանում է Ռուսական կայսրությունից, ինչպես նաև հարավային հարևան Իրանից:

Չնայած որ Ալիևը օգտագործել է երկրի նավթային հարստության մի մասը երկրում աշխատատեզեր բացելու համար, սակայն  դեռևս աղքատության և գործազուրկների քանակը երիտասարդության շրջանում լուրջ խնդիր կարող է լինել:

Ալիևի ռազամավարության մի մաս է կազմում իր հոր «անհատականության պաշտամունքի» ստեղծելու մեջ,որը ընդունվում է որպես «ազգի հայր»:
Ինչպես նշում է Մետյու Բրայզան չնայած որ ադրբեջանական բնակչության մոտ կա անանգստություն, իսկ հարուստները ավելի շուտ են հարստանում, քան նախկինում, Ալիևը իսկապես շատ ճանաչված է և կարող է հաղթանակ տանել անգամ «արդար ընտրություններում»: