Գիտնականները երկար տարիներ փնտրում են այս հարցի պատասխանը, սակայն մինչ օրս այդ երևույթի պատճառները մինչև վերջ բացահայտել չի հաջողվել։ Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդի ճնշման, խոնավության և քամու արագության տատանումները կարող են որոշ մարդկանց մոտ ցավի ուժեղացման պատճառ դառնալ, գրում է Discover ամսագիրը։
Տվյալները ցույց են տալիս, որ ցուրտ կամ խոնավ եղանակին հոդերի ցավի պատճառը կարող են լինել բարոմետրիկ ճնշման փոփոխությունները, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Այլ կերպ ասած, դա Երկրի մակերևույթի վրա մթնոլորտի ճնշման փոփոխությունն է։
Երբ ցուրտ է լինում տարածաշրջանում, կարելի է դիտել բարոմետրիկ ճնշման նվազում։ Սա ստիպում է ցուրտ օդին իջնել՝ դուրս մղելով տաք օդը վերև։ «Տեղահանված» տաք օդը այնուհետև սառչում և խտանում է՝ առաջացնելով ամպեր, ինչը հանգեցնում է փոթորկալից եղանակի և ջերմաստիճանի կտրուկ անկման։»
Այսպիսով, ցրտի ժամանակ մեր մարմինների վրա ճնշումը նվազում է։ Հենց այս գործոնն է, ըստ գիտնականների, կապված հոդացավերի հետ։ Բանն այն է, որ հոդերում ոչ բավարար կոմպրեսիան (սեղմումը) կարող է հանգեցնել մկանների, ջլերի և այլ հյուսվածքների լայնացմանը։ Ճնշման և ցրտի տատանումները կարող են նաև փոխել սինովիալ հեղուկի կազմությունը, որը հոդերում հանդես է գալիս որպես հեղուկ բարձիկ՝ նվազեցնելով դրանց միջև շփումը։
Բացի այդ, ռևմատոիդ արթրիտով, օստեոարթրիտով և ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ կարող են ավելի հակված լինել բարոմետրիկ ճնշման անկմանը։
Գիտնականները նաև պարզել են, որ ուրվական ցավերը ուժեղանում են սթրեսի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ։ Սա կարող է ցույց տալ, որ մթնոլորտային ճնշման փոփոխությունները ազդում են որոշ մարդկանց մոտ սթրեսի մակարդակի վրա՝ հնարավոր է՝ ուժեղացնելով ցավը։
Ցուրտ եղանակը կարող է դառնալ կարծրության և անհարմարավետության պատճառ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն այս կամ այն վնասվածքները, ներառյալ կոտրվածքները, ձգումները, ջլերի պատռվածքները և նույնիսկ մկանների ձգումները։ Ցավային զգացողությունները կարող են կապված լինել հյուսվածքների այտուցի, արյունատար անոթների նեղացման կամ մկանների լարվածության հետ, որոնք ճնշում են գործադրում նյարդերի վրա։
Ցածր ջերմաստիճանները եղանակի միակ փոփոխությունը չեն, որոնք ցավ են առաջացնում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր խոնավությունը սրում է առողջական մի շարք խնդիրներ՝ արթրիտից մինչև միգրեն։


