Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների, ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանայի… կանոնակարգին համապատասխան։ Այս մասին  հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։


«Նույն կանոնակարգով սահմանվում է նաև հանձնաժողովների կողմից կայացված որոշումների և/կամ պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգը: Որևէ այլ ընթացակարգով Հանձնաժողովների կողմից որոշումներ չեն կայացվել և չեն կայացվելու:

Նշենք նաև, որ Հանձնաժողովների աշխատանքները պատշաճ լուսաբանվում են՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային… սահմանված կարգով»,–ասված է պատասխանում։