2025 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 212,891 զբոսաշրջիկ։ Այս մասին  հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 203,810։

2025 թ․ հունվար-հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):