shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ եկեղեցուն հարակից տարածքում, գետնի տակից սկսել է ջուր դուրս ժայթքել: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում են, որ այդ մասում անցնում է խմելու ջրի բարձր ճնշման մագիստրալը և հավանաբար այն վնասվել է, ինչի հետևանքով էլ ուժեղ ջրի արտահոսք է սկսել:
Լուսանկարը shamshyan.com-ի