Մարզերում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ի նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ը, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։


