Եվրամիությունը հիմնականում ֆինանսավորում է ավանդական զենքի, այլ ոչ թե առաջավոր ռազմական տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի եւ արհեստական ​​բանականության (ԱԲ) մշակումը։ Այս մասին տեղեկացրել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի տվյալներին։


Համաձայն ԵՀ՝ Եվրախորհրդարանի բյուջետային կոմիտե ուղարկված տեղեկատվության, 2021-ից սկսած՝ ԵՄ ընդհանուր բյուջեից մոտ 400 միլիոն եվրո է հատկացվել արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի հետ կապված նախագծերին։ Միեւնույն ժամանակ, 1.49 միլիարդ եվրո է հատկացվել «ավանդական պաշտպանական կարողությունների»՝ ցամաքային, օդային եւ ծովային սարքավորումների, ինչպես նաեւ օդային պաշտպանության զարգացմանը։

«Մեզ զարմացրել են այս թվերը։ Եթե նայեք Ուկրաինայի մարտադաշտերին, անօդաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության վրա հիմնված լուծումներն են մեծ դեր խաղում այնտեղ։ Եվրոպան, ըստ երեւույթին, դեռ մեծ գումարներ է ծախսում ավանդական զենքի համակարգերի վրա»,- FT-ին ասել է Եվրախորհրդարանի «կանաչների» կուսակցության պատգամավոր Դանիել Ֆրոյնդը։