ԱՄՆ կոնգրեսականները, այդ թվում՝ Կիևի մոլի կողմնակիցները, տեղյակ չեն եղել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան իշխանությունների կողմից մշակվող ծրագրի մասին, շատերը դրա մասին իմացել են լրատվամիջոցներից, գրում է Hill թերթը։
«Կոնգրեսում Ուկրաինայի առաջատար կողմնակիցները, կարծես, անտեղյակ էին... Որոշ օրենսդիրներ ստիպված էին իմանալ 28 կետանոց կարգավորման ծրագրի մանրամասները հիմնականում Axios-ից, որն առաջինն է բացահայտել պատմությունը, իսկ հետո Financial Times-ից, որը հետագայում հրապարակել է ծրագրի մանրամասները», - գրում է պարբերականը։
Ըստ Hill-ի, ծրագրի մասին անտեղյակների թվում էր նաև ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը, ով Ուկրաինայի մոլի կողմնակից է։
«Ես չգիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս 28 կետանոց ծրագիրը», - Գրեհեմի խոսքերը մեջբերում է պարբերականը
Սենատորն ասել է, որ ուրախ է լսել ծրագրի մշակման մասին, սակայն նշել է, որ ցանկացած ծրագիր պետք է հիմնված լինի ԱՄՆ-ի լուրջ ռազմական պարտավորությունների վրա Ուկրաինայի նկատմամբ։
Մեկ այլ հանրապետական սենատոր՝ Մայք Ռաունդսը, ասել է, որ ինքը չի տեսել որևէ մանրամասնություն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար առաջարկված ծրագրի վերաբերյալ։
Նոյեմբերի 19-ին ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Միացյալ Նահանգները «գաղտնի խորհրդակցություններ» է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր մշակելու համար: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները օգոստոսին Ալյասկայում քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը և որ այդ ժամանակից ի վեր «այս թեմայով որևէ զարգացում չի եղել»:
Ըստ Financial Times-ի տվյալների՝ ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը նախատեսում է Կիևին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության կրճատում, կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու պաշտոնական կարգավիճակի ճանաչում, ռուսերենը Ուկրաինայում պաշտոնական լեզու հայտարարելը, ինչպես նաև Կիևի կողմից Դոնբասի ամբողջական մասից հրաժարվելը և Ուկրաինայի զինված ուժերի կրճատումը: Ծրագիրը նաև ներառում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման և Կիևին հեռահար զենքի մատակարարման արգելք: Ինչպես հաղորդում է Axios-ը, ծրագիրը ենթադրում է, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ կճանաչեն Ղրիմը և Դոնբասը որպես Ռուսաստանի օրինական տարածքներ:


