Եվրամիության (ԵՄ) երկրները դեմ են արտահայտվել ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված ծրագրին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հաղորդվում է, որ ծրագիրը ենթադրում է տարածքային զիջումներ և Ուկրաինայի մասնակի զինաթափում։ Բրյուսելում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարները մանրամասն չեն մեկնաբանել ԱՄՆ ծրագիրը, որը դեռևս հրապարակված չէ, սակայն հստակեցրել են, որ չեն ընդունի Կիևից պահանջվող զիջումները։

Ինչպես նշում է Reuters-ը, ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը տեղի է ունենում Կիևի համար անհարմար ժամանակ՝ երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով։

Նոյեմբերի 18-ին Axios-ը հայտնել է, որ Վաշինգտոնը սկսել է քննարկումներ իր եվրոպացի դաշնակիցների և Կիևի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագրի շուրջ, որը մշակվում է ամերիկյան կողմից՝ Ռուսաստանի հետ խորհրդակցելով։