Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի հարցի կարգավորման որոնումները հասել են կրիտիկական կետի, ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Վարչապետն այսօր զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Առաջնորդները քննարկել են այսօր Ժնևում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման տարբեր ասպեկտներ՝ Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի վերաբերյալ։ Նրանք համաձայնել են, որ այս կրիտիկական կետում մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին՝ նշելով, որ առայժմ չի քննարկի դրա մանրամասները, քանի որ աշխատանքները դեռ շարունակվում են: Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջում քննարկումներին:


