Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների առաջիկ տուրերի բոլոր հանդիպումներում հարգանքի տուրք կմատուցվի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին։
«Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25․11․2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրի, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Բոլոր թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով»,- նշվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունում:
Նիկիտա Սիմոնյանը 99 տարեկան էր։
Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է։ Նա «Սպարտակում» չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է Գավաթը։ 1956 թվականին ԽՍՀՄ-ի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակի» հետ նա չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։


