ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար ներկայում մշակվող ծրագրի պայմաններին։ Դրա մասին լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ներկայում աշխատում է Ուկրաինայի հետ համաձայնագրի պայմանների վրա։ «Իհարկե, մենք պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերի շուրջ համաձայնություն կա։ Եվ հետո, անշուշտ, մենք կհամոզվենք, որ այս պատերազմի մյուս կողմը՝ ռուսաստանցիները, ևս համաձայնվեն դրանց»,- ասել է նա։


