Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։
Ավելացված 6-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել Կրիշտիանու Ռոնալդուն։ 40-ամյա հարձակվողը կարիերայում գոլերի քանակը հասցրել է 954-ի։
«Ալ Նասրը» հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր 9 խաղերն ու 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Ալ Խալիջը» 14 միավորով 6-րդ տեղում է։


