Մենք շատ մոտ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա հեշտ չէ, բայց կարծում եմ, որ մենք կհասնենք դրան», - հավելել է նա, ըստ BBC-ի։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին, հաղորդել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, «հնարավոր է» Շնորհակալության օրվա ընթացքում, այսինքն՝ նոյեմբերի 27-ին։


