ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները ցույց են տալիս, թե որտեղ են գտնվում է հազվագյուտ հողային տարրերի հայտնի համաշխարհային պաշարները։
Չինաստանը առաջատարն է 44 միլիոն տոննայով, որը կազմում է համաշխարհային 91.9 միլիոն տոննա պաշարների մոտ 48 տոկոսը, տեղեկացրել է Naked Science-ը։ Բրազիլիան երկրորդ տեղում է՝ 21 միլիոն տոննայով (23 տոկոս), այդ պաշարներից շատերը դեռեւս մշակման վաղ փուլում են։
Հնդկաստանը (6.9 միլիոն տոննա), Ավստրալիան (5.7 միլիոն տոննա), Ռուսաստանը (3.8 միլիոն տոննա) եւ Վիետնամը (3.5 միլիոն տոննա) ավելի շատ պաշարներ ունեն, քան Միացյալ Նահանգները։ Միասին այս վեց առաջատար երկրները պահպանում են բոլոր հայտնի պաշարների մոտ չորս հինգերորդը։
Միացյալ Նահանգներն ունի ընդամենը 1.9 միլիոն տոննա հազվագյուտ հողային տարրեր (2 տոկոս), ինչն ընդգծում է նրա կախվածությունը ներմուծումից եւ ավերամշակումից արտադրական շղթաների փուլում։


