Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber մրցաշարի վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։
Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։


