ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի վարքը, հատկապես հնչեցրած հարցը, ինչպես հայտնի է, ծափահարություններով չընդունվեց ժառանգականների կողմից, եւ նրանցից ոմանք անգամ չթաքցրեցին, որ իրենք այդպիսի հարց չէին տա: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ի դեպ, այս միջադեպից հետո «Ժառանգությունում» ներքին խմորումներ են սկսվել:
Կուսակցության անդամները համարում են, որ կատարվածը միայն Փոստանջյանին չի վերաբերում, այլ ամբողջ «Ժառանգությանը»: Հիմա նրանք «ատամները սրած» սպասում են Զարուհի Փոստանջյանի վերադարձին, ով, ի դեպ Հայաստան կվերադառնա այսօր երեկոյան, նրանից որոշ պարզաբանումներ ստանալու համար:
Մասնավորապես, ցանկանում են հենց նրանից լսել, թե ում դրդմամբ է նման հարց հնչեցրել ԵԽԽՎ ամբիոնից, եւ թե ինչու նախապես իրենց հետ չի քննարկվել հարցի բովանդակությունը: Չնայած կուսակցությունում շատերը համոզված են, որ դրա կազմակերպիչները Փոստանջյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն են»,- գրում է «Ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: