ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հրավիրել է նրան Սպիտակ տանը հանդիպման՝ «մոտ ապագայում»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Նեթանյահուն վերջերս հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահը վարչապետին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման՝ մոտ ապագայում», – ասվում է հայտարարության մեջ։


Գրասենյակը նշել է, որ «զրույցի ընթացքում երկու առաջնորդներն ընդգծել են ՀԱՄԱՍ-ի զինաթափման և Գազայի հատվածի ապառազմականացման կարևորությունն ու հանձնառությունը»։ Նրանք նաև «քննարկել են խաղաղության համաձայնագրերի ընդլայնումը» տարածաշրջանի երկրների հետ, հավելել է վարչապետի գրասենյակը։