Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ներկայումս ուկրաինական հակամարտության կարգավորման ամբողջական ծրագիր չկա։

Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր հակամարտության կարգավորման վերջնական ծրագիր չկա», – հայտարարել է Մակրոնը՝ կարծիք հայտնելով, որ «իրենք գտնվում ենք միայն նախնական փուլում»։