Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերին ավարտվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ դեռեւս հստակ որոշում չկա նրան փոխարինելու կամ վերանշանակելու մասին։

Այդուամենայնիվ, մեզ տեղեկություններ են հասել արդեն շրջանառության մեջ դրված հավանական թեկնածուների, մասնավորապես ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի եւ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանի անունների մասին։ Ի. Զաքարյանի շրջապատից փաստում են, որ վերջին շրջանում նա բավական անկումային տրամադրության մեջ է։ Ինքն էլ հստակ չգիտի իր «գլխի գալիքը»։

«Սպասողական վիճակում է»,- ասում են մտերիմները։ Նշենք, որ Զաքարյանը ՎՊ նախագահ է 2007թ. նոյեմբերից»,- գրում է «Ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: