Խորեն Լևոնյանը և  կինը՝ դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանը արդեն մի քանի տարի է ինչ միասին են աշխատում։

Զույգը սկսել է համագործակցել 2021 թվականին՝ Խորեն Լևոնյանի «Հույս» ալբոմի շրջանակներում։ Էմման՝ որպես ոկալիստ բեմում եղել է Խորեն Լևոնյանի կողքին, իսկ ժամանակի ընթացքում նրանց մեջ ձևավորվել է մեծ սեր։

Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ «4 Երազանք» և «Հոթել գրանդ» նախագծերից։

Ի դեպ, խոսակցություններ են պտտվում, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։