Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար հեշտ լուծումներ չեն լինի։
«Նախևառաջ ուզում եմ ասել, որ հեշտ լուծումներ չեն լինի», – ասել է Զելենսկին Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան կսպասի, որ ամերիկացիները «համապատասխան ազդանշաններ» տրամադրեն Մոսկվայի հանդիպումից հետո:
«Կարծում եմ՝ ապագա և հետագա քայլերը կախված կլինեն այդ ազդանշաններից: Քայլերը կփոխվեն օրվա ընթացքում։ Ես պատրաստ եմ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. ամեն ինչ կախված է այսօրվա զրույցներից», -ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ «ներկայումս կա 20 կետ, որոնք մշակվել են Ժնևում և վերջնականապես մշակվել Ֆլորիդայում»։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ «որոշ բաներ դեռ հետագա մշակման կարիք ունեն»։


