2026 թվականին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թույլ տվեք ասել՝ ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չի, դա իր խաղաղությունն է, իր զավակների, իր ընտանիքի, իր թոռների, իր ծոռների խաղաղությունն է և դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին՝ անկախ նրանից մեր պատմության որ շրջանում է այդ նահատակությունը և զոհողությունը տեղի ունեցել։
Հետևաբար փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ»,– իր ելույթն ամփոփեց Փաշինյանը։


