Իսրայելը առաջիկա օրերին կվերաբացի Ռաֆահի անցակետը՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս մեկնելու հնարավորություն տալու նպատակով, հայտնում է Times of Israel-ը։
Տարածաշրջանում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողը (COGAT) ասել է, որ այս քայլը «համապատասխանում է հրադադարի համաձայնագրին և քաղաքական էշելոնի ցուցումներին»։ COGAT-ը հաղորդում է, որ պաղեստինցիները կկարողանան լքել Գազան Ռաֆահի անցակետով՝ Եգիպտոսի հետ համակարգմամբ, իսրայելական անվտանգության ծառայության հաստատումից հետո և Եվրոպական միության պատվիրակության հսկողության ներքո։ Այս մեխանիզմը նման է այն մեխանիզմին, որը գործարկվել էր հունվարին։
Մանրամասներ չկան այն մասին, թե երբ Գազայից հեռացած պաղեստինցիները կկարողանան այս անցակետով վերադառնալ Գազա։


