Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սև ծովում առևտրային նավերի վրա իրականացվող հարձակումներին և դրանք համարել անընդունելի: Ավելի վաղ Թուրիքան հայտնել էր, որ Ռուսաստանից Վրաստան արևածաղկի յուղ տեղափոխող լցանավը հարձակման է ենթարկվել, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից անօդաչուներով Մոսվկայի «ստվերային նավատորմի» հետ կապ ունեցող և պատժամիջոցների տակ գտնվող 2 լցանավին հարված հասցնելուց մի քանի օր անց:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը կից ծովագնացության գլխավոր վարչության համաձայն՝ ռուսական դրոշը կրող «MIDVOLGA-2» նավը ևս ենթարկվել է հարձակման, այս դեպքում՝ Թուրքիայի ափերից 130 կմ հեռավորության վրա: Նավը հարձակումից հետո իր ուղղությունը փոխել է դեպի Թուրքիայի Սինոփի նավահանգիստ:


