Այս կառավարության մեծագույն պատասխանատվությունը տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա դիմելով ընդդիությանը՝ նշեց. «Ես և մեր քաղաքական թիմը իր վրա վերցրել է այդ պատասխանատվությունը, և ժողովուրդը հավանություն է տվել դրան։ Հակառակ դեպքում էս 5 տարի է իշխանափոխություն եք անում, բա կանեիք։ Հասել եք այնտեղ, որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Եթե այն ժամանակ միլիոններ ծախսելով գոնե 12 հազար մարդ հավաքում էինք, հմա ուզում եք միլիոններ ծախսեք, միլիարդ ծախսեք, չեք կարողանալու հավաքեք»։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ արձագանքեց. «Տեսել ենք ձեր հրավիրած բազմամարդ հանրահավաքները»։