Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան կատարած պետական այցի ժամանակ փախել է իրեն պաշտպանող չինական անվտանգության ծառայության աշխատակիցներից, որպեսզի շփվի ուսանողների բազմության հետ Սիչուան նահանգում։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։


Կադրերում, որոնք ցուցադրել է հեռուստաալիքը երեւում է, թե ինչպես է Ֆրանսիայի նապագահը վազում դեպի մարդկանց բազմությունը, որը կանգնած է հեռվում, մինչդեռ նրա հետեւից վազում են չինացի իրավապահները։ «Նախագահը ցանկանում էր վազել՝ բազմությանը մոտենալու համար»,- նշել է BFMTV-ն։


Ալիքը ճշտել է, որ դա տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, Մակրոնի Չինաստան կատարած այցի վերջին օրը։


Le Figaro Magazine ամսագրի պատվերով Verian ընկերության անցկացրած հարցման տվյալներով՝ հոկտեմբերին Ֆրանսիայում Մակրոնի քաղաքականության հավանության մակարդակն իջել է մինչեւ 11 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է նրա կառավարման ողջ ընթացքում։