Ամանորին մի քանի շաբաթ է մնացել: Շատ քաղաքացիներ նախընտրում են տոներն անցկացնել քաղաքից դուրս։ Իսկ ի՞նչ արժե ամանորյա հանգիստն ու տոնական տրամադրությունը Հայաստանում եւ Վրաստանում:
Հայաստանի մի շարք հանգստյան գոտիների հյուրանոցների հետ՝ պարզելու համար, թե որքան արժե ամանորյա փաթեթը 2 անձի համար։
Օրինակ՝ Ծաղկաձորի «ՌՈՍԻԱ» հյուրանոցից մեզ տեղեկացրին, որ հիմնական տեղերը զբաղեցված են, մնացել են միայն դելյուքս տեսակի սենյակները: Սենյակը 2 անձի համար ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ի համար արժե 1.400.000 դրամ։
«Փաթեթն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ, տոնական գալա ընթրիք և շոու ծրագրեր»,- հայտնեցին հյուրանոցից:
Ծաղկաձորի «Մարրիոթ» հյուրանոցում ստանդարտ համարում ամանորյա 3-օրյա հանգիստը 2 անձի համար արժե 420.000 դրամ, դելյուքս համարում 580.000։ Փաթեթն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ։
Դիլիջանի «Best Western Plus Paradise» հյուրանոցը իր աշխատանքը սկսվում է հունվարի 2-ից, մեկ անձի համար 1 օրն արժե 55.000 դրամ, ներառում է միայն նախաճաշ։
«Ջերմուկ Հոթել և ՍՊԱ» հյուրանոցը տրամադրում է միայն 5-օրյա փաթեթներ։ Հյուրանոցի գրեթե բոլոր սենյակները ամրագրված են, ազատ են մնացել միայն կիսալյուքս համարները, որի արժեքը 2 անձի համար կազմում է շուրջ 1.100.000 դրամ։ Փաթեթն իր մեջ ներառում է երեքանգամյա սնունդ, գալա ընթրիք, հունվարմեկյան տոնական երեկո։
«Գորիս» հյուրանոցն առաջարկում է 5-օրյա փաթեթ (դեկտեմբերի 31-հունվարի 4), որի արժեքը 2 անձի համար կազմում է 120.000 դրամ։
«Փաթեթն իր մեջ ներառում է երկուանգամյա սնունդ, տոնական գալա ընթրիք, խաշի և հարիսայի տոնական արարողություն, խարույկ, էքսկուրսիա-տուր դեպի Տաթև։ Եթե անձը ցանկանում է, որ սնունդը լինի երեքանգամյա պետք է հավելյալ 20.000 դրամ վճարել»,- հայտնեցին հյուրանոցից:
Ամանորյա 5 օրյա խմբակային հանգիստը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում «ONE WAY Tour» կազմակերպմամբ մեկ անձի համար արժե 110.000 դրամ։ Փաթեթն իր մեջ ներառում է հյուրանոց, գալա ընթրիք, նախաճաշ, շուո ծրագրեր։


