ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ԵՄ նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև նախկինում հայտարարված հանդիպման մասին լուրը։
Հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետևում, պարզաբանել է մամուլի ծառայությունը։
Զելենսկին Բրյուսել կժամանի Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո, որտեղ կքննարկվեն ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև Ուկրաինայում պատերազմի ավարտի պլանի պայմանների վերաբերյալ եռօրյա բանակցությունների արդյունքները։
Ավելի վաղ Զելենսկին Bloomberg-ին պարզաբանել էր, որ այդ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի շուրջ համաձայնության և որ տարածքային հարցը, անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ, մնում է «զգայուն հարցերի» ցանկի գլխավոր կետը հետագա քննարկումների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված» է այս արդյունքից։ Նա կարծում է, որ Զելենսկին «չի կարդացել» ԱՄՆ առաջարկը։


