Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ճակատագիրն Արքայական ակումբում կախված կլինի Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպման արդյունքից, հաղորդում է El Mundo-ն։

«Ռեալի» ղեկավարների արտահերթ նիստում որոշվել է հեռացնել Խաբի Ալոնսոյին, եթե թիմը պարտվի անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։

Լա Լիգայի նախորդ 5 խաղում «Ռեալը» տարել է 1 հաղթանակ եւ նահանջել է երկրորդ տեղ։

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։