Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մամուլի ծառայությունը:
Մրցանակին հավակնում են նաեւ Ջոն Կորդոբան («Կրասնոդար»), Բրայան Հիլը եւ Մակսիմ Բորիսկոն («Բալտիկա»), Դմիտրի Պեստրյակովը («Ակրոն»):
Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 40 միավորով գլխավորում է գործող չեմպիոն «Կրասնոդարը»: Երկրորդ տեղում 39 միավորով՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, երրորդը՝ 37 միավորով Մոսկվայի «Լոկոմոտիվն» է:


