Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 38-ամյա ավագ, «Ինտեր Մայամի»հարձակվող Լիոնել Մեսիի ընտանիքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ֆուտբոլիստի կրտսեր քույրը ավտովթարի է ենթարկվել։

Հաղորդվում է, որ ավտոմեքենա վարելիս Մարիա Մոլ Մեսիի ինքնազգացողությունը վատացել է, ինչի արդյունքում աղջիկը կորցրել է կառավարումը եւ բախվել պատին։ Վթարի հետեւանքով Մեսիի քույրը ստացել է երկու ողի կոտրվածք, այրվածքներ, կրունկի կոտրվածք եւ դաստակի վնասվածք։


Վնասվածքների պատճառով Մարիա Սոլ Մեսին հետաձգել է իր հարսանիքը «Ինտեր Մայամիի» մինչեւ 19 տարեկանների թիմի մարզիչ Խուլիան Արելիանոյի հետ։ Զույգի հարսանիքը նախատեսված էր հունվարի 3-ին։