Պեկինն աջակցում է Կուբայի իշխանություններին՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Հավանայի նկատմամբ ճնշումները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը:
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային՝ իր ազգային ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանության գործում, ինչպես նաև հանդես է գալիս արտաքին միջամտության դեմ՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել շրջափակումը, պատժամիջոցները և Կուբայի նկատմամբ ճնշման ցանկացած ձև», - հայտարարել է դիվանագետը:
Մաո Նինը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելին անի Կենտրոնական Ամերիկայում խաղաղության և կայունության պաշտպանության համար:
Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային խորհուրդ է տվել համագործակցել Վաշինգտոնի հետ, «քանի դեռ ուշ չէ»։ Բացի այդ, ամերիկյան առաջնորդը հայտարարել էր, որ «այլևս ոչ մի նավթ կամ փող չի գնա Կուբա», որը, նրա խոսքով, երկար տարիներ «ապրել է Վենեսուելայից ստացվող մեծածավալ նավթի և գումարների հաշվին»։
Ի պատասխան՝ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ երկիրն այսուհետ նույնպես պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից իրականացվող ագրեսիային։


