ՌԴ Իրկուտսկի մարզի Ուսոլե-Սիբիրսկոյե քաղաքում փաստաբանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության ղեկավարի ավագ օգնական Վլադիմիր Սալովարովին:

«Փաստաբանի կտոր-կտոր արված մարմնի տարբեր մասերը հայտնաբերվել են կենցաղային աղբի մեջ: Այժմ տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները և քննիչները», – ասել է Վ. Սալովարովը:

Նրա խոսքերով արդեն կա կասկածյալ: «Ամենայն հավանականությամբ հանցագործությունը կապ չունի սպանվածի մասնագիտական գործունեության հետ»,- նշել է նա:

ՌԴ ՆԳ տարածաշրջանային վարչության մամլո ծառայությունն, իր հերթին, հաղորդել է, որ կիրակի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 18:20-ին քաղաքի հերթապահ մաս տեղեկություն է ստացվել, որ պինդ կենցաղային թափոնների քաղաքային աղբանոցում հայտնաբերվել են մարդու մարմնի տարբեր մասեր,-գրում է Փաստինֆոն:

Yerevannews.am