Հունվարի 13-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերին ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ն առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 12-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 13-14-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։