Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Երասխի շրջանաձև երթուղուց դեպի Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհը, Լանջառ-Լուսաշող-Լանջազատ ավտոճանապարհը, Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները (բուք) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները, Բերդ-Ճամբարակ, Ելփինից Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Սյունիքի մարզում, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


